Նիկnլ Փшշինյանը հnւնից դnւրս է էկել և պшտռել ՔՊ ցnւցակները․․․

Միջադեպ ՔՊ նիստում․․․

Նիկոլ Փաշինյանը բարկացել է ու պատռել ցուցակը․․․

Հրապարակ-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստերը վերջին շրջանում բավականին բուռն են անցնում․ վեճ, հարաբերություններ պարզել, թիմերի բաժանվել․․․

Եվ դա բնական է, քանի որ նախընտրական ցուցակներ կազմելու շրջանում կրքերը շիկանում են, կուսակցություններ են պառակտվում․․․

Ինչպես հայտնի է, ՔՊ նախընտրական ցուցակը կազմում է ՔՊ վարչությունը՝ հիմնականում առանց Նիկոլ Փաշինյանի․․․

ՔՊ առաջնորդը որոշել է վերջին պահին միանալ ցուցակների կազմման գործին եւ վերջին սրբագրումներն անել միայն․․․

Մենք տեղեկացանք, որ ՔՊ վերջին նիստում բավական ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել․․․

Վարչության կազմը Փաշինյանին է ներկայացրել նախնական ցուցակը՝ առանց տեղերի, պարզապես անուններ․ վերջինիս «դաբրոն» ստանալու համար․․․

Ցուցակ կարդալով Փաշինյանը խիստ զայրացել է եւ ասում են՝ պատռել ու դեն է նետել այն բոլորի ներկայությամբ․․․

Մեր տեղեկություններով` նրան հունից հանել են ցուցակում տեղ գտած որոշ անձանց անունները․․․

Առհասարակ, կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ նյարդային վիճակում է վերջին օրերին՝

բոլորից դժգոհ է, բոլորի վրա բղավում է եւ խոստանում է բոլորին «աքսորել» Ազգային ժողով․․․
Աղբյուրը՝ https://newstime.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*