ՎԻԴԵՈ. «Uաղ hալալ ախպերnւթյուն ա…». Uարի Թաղnւմ ծեծկռտnւքի hետևանքով վեց հnգի դանակաhարված տեղափnխվել է hիվանդանոց, 16-ամյա տղան մաhացել է

1.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց Նարեկ և Դավիթ Պետրոսյանների գործով դատական քննությունը:

25-ամյա Նարեկն ու 26-ամյա Դավիթը եղբայրներ են: Նրանք 2016 թվականի մարտի 13-ին, ժամը 21-ի սահմաններում Սարի Թաղի թիվ 47 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի մասնակիցներ են եղել:

Ըստ մեղադրանքի՝ եղբայրներից մեկը՝ «Թիթեռնիկ» տեսակի դանակով, մյուս եղբայրը՝ ծալովի դանակով կտրած-ծակած վնասվածքներ են հասցրել իրենց հետ կռվող մի խումբ երիտասարդների, որոնցից վեցը տեղափոխվել են հիվանդանոց:

Սրտին հասցված դանակի հարվածից հիվանդանոցում մահացել է տուժողներից՝ անչափահաս, Վարդաշենի թիվ 9 ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, 16-ամյա Արմեն Բ.-ն:

Ծանր և միջին ծանրության վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել ևս հինգ երիտասարդներ՝ 18-ամյա Ռոբերտ Կ.-ն, Սերգեյ Օ.-ն, Սամվել Գ.-ն, Լևոն Բ.-ն՝ սպանված Արմենի եղբայրը, և 19-ամյա Ժորա Ա.-ն: Վերջինը վնասվածք էր ստացել ազդրային շրջանում, Լևոնը՝ պոչուկային շրջանում, մյուսները՝ հիմնականում կրծքավանդակի ու գոտկային շրջաններում:

Վիրավորներին հիվանդանոց տեղափոխող «ՎԱԶ-2108» մեքենան ճանապարհին բախվել էր կայանված մի «Մերսեդեսի», ի վերջո վիրավորներին հիվանդանոց էին հասցրել մեկ այլ՝ «ԲՄՎ» մեքենայով:
Աղբյուրը՝ https://socialmedia.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*