Ինչ է աuել Նnրատուuցի Արան ՝ Նիկnլ Փաշինյանի մաuին

armtimes.com-ը գրում է. Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա մականունով հայտնի Արա Բանդուրյանը, որն օրեր առաջ է 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել, չի ընդունում զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքը:

Այդ մասին այսօր Բանդուրյանն ասաց մի քանի լրագրողների հետ զրույցում: Մեր հարցին, այսինքն չե՞ք ընդունում որ զենքը ձերն է, Բանդուրյանը բացասական տվեց: Դիտարկմանը, որ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, թե ինչպես է նա զենքով կրակոցներ արձակում ակումբի պատին, այդ դեպքում ո՞ւմ զենքն էր իր ձեռքին, Բանդուրյանը չպատասխանեց:

«Չորրորդ մասի մեղքը ընդհանրապես չեմ ընդունում»,– ասաց նա՝ նկատի ունենալով իրեն առաջադրված Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով իրեն առաջադրված մեղադրանքը։

Բանդուրյանը նշեց, որ ազատության մեջ հայտնվելուց հետո մասնակցում է քննչական գործողություններին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցմունք տալ։ Մեր հարցին, թե իր գործողությունների արդյունքում ակումբին որքան վնաս է պատճառվել Բանդուրյանն ասաց. «1580 դրամի գույքային վնաս»։

Հարցին, թե ի վերջո արդարադատության ոլորտում իրավիճա՞կ փոխվել է, հաշվի առնելով նրա՝ կալանքից ազատվելը, Բանդուրյանն արձագանքեց. «Երկիրը փոխվել ա, նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞»։

Հիշեցնենք, որ Արա Բանդուրյանը կալանավորվել էր Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում կրակոցներ արձակելուց հետո: Վերաքննիչ դատարանը, սակայն մի քանի օր առաջ բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան: Բանդուրյանը քրեական հեղինակություն Նորատուսի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եղբայրն է:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*