«Մեռшծ մшրդը տnլմա կnւտի՞, ես uաղ-uալամաթ եմ»․ Ռnւբեն Հшխվերդյան

Armdaily.am-ը գրում է.

Կեսօրից հետո լուրեր տարածվեցին, որ հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Armdaily.am-ի հետ զրույցում Ռուբեն Հախվերդյանն ուղղակի ծիծաղեց լուրի մասին լսելով․

«Էդ ով է նման լուրեր տարածում է՞»,-զարմացավ երգիչը։

Նա նշեց, որ օրեր առաջ է եղել հիվանդանոցում, բայց ձայնալարերին առնչվող խնդրով։

« Գրեք, որ Հախվերդյանի օրգանները 20 տարեկանի նման առողջ են,

հա ու տոլմա եմ պատրաստվում ուտել, մեռած մարդը տոլմա կուտի՞»,- հարցրեց նա՝ ավելացնելով, որ ինքը «սաղ-սալամաթ է»։

Մեր հարցին, թե ընտրություններին ինչ մասնակցություն կունենա, Հախվերդյանը պատասխանեց․

«Անկուսակցական եղել եմ ու մնում եմ, նախընտրելի քաղաքական թիմ էլ չունեմ»
Աղբյուրը՝ https://newstime.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*