Այս 2 տղшմարդիկ իրենց վրա փnրձեցին «ծննդшբերության» ցшվերը. միայն տեuեք՝ ինչ վիճшկում հшյտնվեցին նրանք (Տեuանյութ)

Այս երկու տղամարդիկ ԱՄՆ Միչիգան նահանգից հետաքրքիր փորձի «զոհ» դարձան: Մայրերի տոնին ընդառաջ գինեկոլոգները պատրաստեցին ծննդաբերության ստույգ նմանակումը՝ նրանց ստիպելու համար հավատալ․․․ իսկական ցավին:

«Ծննդաբերողների» որովայնին և կրծքավանդակին էլեկտրոդներ միացրին: Դրանց միջոցով հաջողվեց նմանակել ծննդաբերության ցավերը: Բառացիորն փորձի սկզբում տղամարդկանցից մեկը, քրտնաշաղախ և շուրթերը կծելով, չէր կարողանում հավատալ, որ ծննդաբերության սկզբի ցավերը «նրբասղոց են, որը կտրում է իրանը»:

Նա մեկնաբանեց, որ ցավը հասավ 7 միավորի 10 հնարավորից: Մանկաբարձուհին ուղղեց նրան. «Ոչ, սա միայն 4 է»: «Ծննդաբերության» ակտիվ փուլի սկզբին հաջողվեց միայն մոտենալ: Տղամարդիկ արդեն չէին կարողանում նորմալ խոսել, միայն բղավում և հառաչում էին: Այդքանով փորձն ավարտեցին:

«Շատ սարսափելի փորձառություն էր: Ես չէի կարող դա պատկերացնել»,- ասել է մասնակիցներից մեկը: Կարծես տղամարդկանց փորձն ամենաշատը նրանց կանանց դուր եկավ:

Աղբյուր՝ entertrain.com

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*